20:09 11 հուլիսի, 2016Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Պորտուգալիայի հավաքականին հայրենիքում ընդունել են հերոսավայել դեռ երկնքում: Հավաքականի օդանավն ուղեկցել են ռազմական ինքնաթիռներ, իսկ օդանավակայանում դիմավորել են Պորտուգալիայի դրոշի գույների ջրաշիթերով: Լիսաբոնի փողոցներում չեմպիոնների ավտոբուսային շքերթին հետեւել են մի քանի հարյուր հազար պորտուգալացիներ, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի թիմը լրացուցիչ ժամանակում Էդերի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.