20:09  ,  11 հուլիսի, 2016

Եվրոպայի չեմպիոններին Պորտուգալիայում դիմավորել են հերոսավայել (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Պորտուգալիայի հավաքականին հայրենիքում ընդունել են հերոսավայել դեռ երկնքում: Հավաքականի օդանավն ուղեկցել են ռազմական ինքնաթիռներ, իսկ օդանավակայանում դիմավորել են Պորտուգալիայի դրոշի գույների ջրաշիթերով: Լիսաբոնի փողոցներում չեմպիոնների ավտոբուսային շքերթին հետեւել են մի քանի հարյուր հազար պորտուգալացիներ, հաղորդում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի թիմը լրացուցիչ ժամանակում Էդերի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով