19:19  ,  11 հուլիսի, 2016

Սեդրիկ. Ռոնալդուն ընդմիջմանն անհավանական հուզական խոսքով մոտիվացրեց մեզ

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Սեդրիկը եզրափակիչից հետո պատմել է, որ թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հոգեբանական մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակում:

«Ծանրագույն պահ էր Ռոնալդուի վնասվածքը, իսկական հարված էր բոլորիս համար: Կարծում եմ՝ բոլորս էլ ինչ-որ չափով շոկի մեջ էինք: Բայց ընդմիջմանը Ռոնալդուն գտավ ճիշտ խոսեր, որոնք մեզ լիցքավորեցին վստահությամբ: Նա ասաց մոտավորապես հետեւյալը. «Ես վստահ եմ, որ մենք ենք հաղթելու, շարունակեք պայքարել միասին, մարտնչեք հաղթանակի համար»: Անհավանական հուզական խոսք էր: Մենք գործեցինք միասնական, ինչի շնորհիվ էլ շատ դժվար կլիներ կոտրել մեզ: Ռոնալդուն ֆանտաստիկ տրամադրվածություն ուներ, այն փոխանցվեց նաեւ մեզ: Նա շատ օգնեց մեզ ընդմիջմանը, նա միշտ ունի մոտիվացնող խոսքեր»,- Սեդրիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվեց Եվրո-2016- եզրափակիչի արդեն 25-րդ րոպեին: Պորտուգալիայի հավաքականը հաղթեց լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով