19:19 11 հուլիսի, 2016Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Սեդրիկը եզրափակիչից հետո պատմել է, որ թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հոգեբանական մեծ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակում:
«Ծանրագույն պահ էր Ռոնալդուի վնասվածքը, իսկական հարված էր բոլորիս համար: Կարծում եմ՝ բոլորս էլ ինչ-որ չափով շոկի մեջ էինք: Բայց ընդմիջմանը Ռոնալդուն գտավ ճիշտ խոսեր, որոնք մեզ լիցքավորեցին վստահությամբ: Նա ասաց մոտավորապես հետեւյալը. «Ես վստահ եմ, որ մենք ենք հաղթելու, շարունակեք պայքարել միասին, մարտնչեք հաղթանակի համար»: Անհավանական հուզական խոսք էր: Մենք գործեցինք միասնական, ինչի շնորհիվ էլ շատ դժվար կլիներ կոտրել մեզ: Ռոնալդուն ֆանտաստիկ տրամադրվածություն ուներ, այն փոխանցվեց նաեւ մեզ: Նա շատ օգնեց մեզ ընդմիջմանը, նա միշտ ունի մոտիվացնող խոսքեր»,- Սեդրիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվեց Եվրո-2016- եզրափակիչի արդեն 25-րդ րոպեին: Պորտուգալիայի հավաքականը հաղթեց լրացուցիչ ժամանակում Էդերի խփած գոլի շնորհիվ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.