Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց Ֆրանսիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր 7 խաղի եւ, դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկին»:
Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստին ընտրել է 13 փորձագետներից կազմված խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյթը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի