18:01 11 հուլիսի, 2016Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց Ֆրանսիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր 7 խաղի եւ, դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկին»:
Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստին ընտրել է 13 փորձագետներից կազմված խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյթը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.