18:01  ,  11 հուլիսի, 2016

Անտուան Գրիզմանը՝ Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց Ֆրանսիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ում 25-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էր 7 խաղի եւ, դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, արժանացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկին»: 

Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստին ընտրել է 13 փորձագետներից կազմված խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյթը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս