15:45  ,  11 հուլիսի, 2016

Ռոնալդուի առաջին «մարզչական» հաղթանակը

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, չկարողանալով շարունակել ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը, պահեստայինների նստարանին շատ ակտիվ էր եւ ոչ մի բանով հետ չէր մնում թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշից:

Եվրոպական պարբերականները կատակել են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը նորամուտը նշեց մարզիչի պաշտոնում: «Ռոնալդուն առաջինն է, որը Եվրոպայի չեմպիոն է դառնում միաժամանակ մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում»,- կատակում են կայքերը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Ռոնալդուի, որը ծնկի վնասվածքի պատճառով պատգարակով լքել էր խաղադաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով