Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, չկարողանալով շարունակել ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը, պահեստայինների նստարանին շատ ակտիվ էր եւ ոչ մի բանով հետ չէր մնում թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշից:
Եվրոպական պարբերականները կատակել են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը նորամուտը նշեց մարզիչի պաշտոնում: «Ռոնալդուն առաջինն է, որը Եվրոպայի չեմպիոն է դառնում միաժամանակ մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում»,- կատակում են կայքերը:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Ռոնալդուի, որը ծնկի վնասվածքի պատճառով պատգարակով լքել էր խաղադաշտը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի