14:40  ,  11 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆերգյուսոնը տրիբունայում շնորհավորել է Ռոնալդուին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ներկա է եղել Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղին, գրում է Daily Mail-ը:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպումից հետո շոտլանդացի մասնագետն անձամբ է շնորհավորել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը եզրափակիչում 25-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Ռոնալդուն 2003-2009-ը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է Ֆերգյուսոնի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էր 41 տարի առաջ, իսկ վերջին 10 խաղերում հաջողությունն ուղեկցել էր ֆրանսիացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով