«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ներկա է եղել Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղին, գրում է Daily Mail-ը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպումից հետո շոտլանդացի մասնագետն անձամբ է շնորհավորել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը եզրափակիչում 25-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Ռոնալդուն 2003-2009-ը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է Ֆերգյուսոնի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էր 41 տարի առաջ, իսկ վերջին 10 խաղերում հաջողությունն ուղեկցել էր ֆրանսիացիներին:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի