13:30  ,  11 հուլիսի, 2016

Անտուան Գրիզմանը կրկնեց Միխայել Բալակի անհաջողությունը

Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, Եվրո-2016-ի եզրափակիչում պարտվելով պորտուգալացիներին, դարձել է երկրորդ ֆուտբոլիստը, որը նույն տարում պարտվում է Եվրոպայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, հայտնում է uefa.com-ը:

Նախկինում նման բան տեղի ունեցել էր միայն գերմանացի Միխայել Բալակի հետ: Եվրո-2008-ի եզրափակիչում նա Գերմանիայի հավաքականի կազմում պարտվել էր իսպանացիներին, իսկ դրանից առաջ Լոնդոնի «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 6 գոլով դարձել էր Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով