Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակ Էդերը խփած գոլը նվիրել է իր անձնական աճի ու զարգացման մարզիչ Սյուզանա Տորեսին:
«Ցանկանում եմ գոլս վիրել իմ անձնական աճի ու զարգացման մարզիչ Սյուզանա Տորեսին: Իմ գոլը մեր տրամադրվածության արդյունքն էր: Մենք այս տիտղոսը նվաճեցինք բոլոր պորտուգալացիների եւ Ռոնալդուի համար: Նրա վնասվածքը ցավոտ հարված էր մեզ համար: Հենց սկզբից սպասում էի իմ պահին: Շատ ուրախ եմ մեր նվաճման համար:
Ռոնալդուն ինձ ասաց, որ կարող եմ դառնալ հաղթական գոլի հեղինակ: Նույնն ասում էին նաեւ մյուսները: Նա ուժ ու էներգիա տվեց ինձ: Ես շատ եմ աշխատել, որպեսզի հասնեմ այս ամենին»,- ֆրանսիական «Լիլի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում փոխարինման դուրս եկած Էդերը պորտուգալացիների հաղթական գոլը խփեց 110-րդ րոպեին: Պաշտոնական խաղերում դա նրա առաջին գոլն էր ազգային թիմում: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձան առաջին անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի