11:45  ,  11 հուլիսի, 2016

Դիմիտրի Պայետ. Չէի ցանկանում վնասվածք հասցնել Ռոնալդուին, դա իմ ոճը չէ (ֆոտո)

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը մեկնաբանել է Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի այն դրվագը, որում վնասվածք էր հասցրել Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Դա սովորական մենապայքար էր, առանձնահատուկ ոչինչ չկար: Ինձ հաջողվեց խլել գնդակը, եւ եթե Ռոնալդուն տուժեց, ապա ես չէի ցանկանում դա: Խաղադաշտում կեղտոտ հնարքներ կատարելն իմ ոճը չէ: Կարող եք չկասկածել դրանում»,- Պայետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչի 25-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը փոխարինվեց ծնկի վնասվածքի պատճառով, սակայն դա Պորտուգալիայի հավաքականին չխանգարեց հաղթել լրացուցիչ ժամանակում եւ պատմության մեջ առաջին անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականի բժիշկների ախտորոշմամբ, Ռոնալդուից մեկ ամսից ավելի է պահանջվելու վերականգնման համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով