09:33  ,  11 հուլիսի, 2016

Ռենատու Սանչեշը՝ Եվրո-2016-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (ֆոտո)

Ֆրանսիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանչեշը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Մյունխենի «Բավարիայի» նորեկը 5 խաղում խփեց մեկ գոլ: Երկրորդ լավագույն ֆուտբոլիստը «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Պորտուգալիայի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերերոն:

Ռենատու Սանչեշը նաեւ դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու էր դարձել Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը խփեց 6 գոլ: Եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 25-րդ րոպեից Պորտուգալիայի հավաքականը խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս