09:33 11 հուլիսի, 2016Ֆրանսիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանչեշը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մյունխենի «Բավարիայի» նորեկը 5 խաղում խփեց մեկ գոլ: Երկրորդ լավագույն ֆուտբոլիստը «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Պորտուգալիայի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերերոն:
Ռենատու Սանչեշը նաեւ դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու էր դարձել Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը խփեց 6 գոլ: Եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 25-րդ րոպեից Պորտուգալիայի հավաքականը խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.