02:15  ,  11 հուլիսի, 2016

Անտուան Գրիզմանը՝ Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու

Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը 7 խաղում խփեց 6 գոլ եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկին»: Ռմբարկուների ցուցակում 2-7-րդ տեղերը բաժանեցին պորտուգալացիներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Նանին, ֆրանսիացիների Օլիվյե Ժիրուն եւ Դիմիտրի Պայետը, ուելսցի Գարեթ Բեյլը եւ իսպանացի Ալվարո Մորատան, որոնք դարձել են 3-ական գոլի հեղինակ: Ռոնալդուն ճանաչվեց երկրորդը եւ ստացավ «Արծաթե խաղակոշիկը», քանի որ դարձել է նաեւ 3 գոլային փոխանցման հեղինակ: 2 գոլային փոխանցում կատարած Օլիվյե Ժիրուին բաժին հասավ «Բրոնզե խաղակոշիկը»:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 25-րդ րոպեից Պորտուգալիայի հավաքականը խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով