02:15 11 հուլիսի, 2016Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը 7 խաղում խփեց 6 գոլ եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկին»: Ռմբարկուների ցուցակում 2-7-րդ տեղերը բաժանեցին պորտուգալացիներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Նանին, ֆրանսիացիների Օլիվյե Ժիրուն եւ Դիմիտրի Պայետը, ուելսցի Գարեթ Բեյլը եւ իսպանացի Ալվարո Մորատան, որոնք դարձել են 3-ական գոլի հեղինակ: Ռոնալդուն ճանաչվեց երկրորդը եւ ստացավ «Արծաթե խաղակոշիկը», քանի որ դարձել է նաեւ 3 գոլային փոխանցման հեղինակ: 2 գոլային փոխանցում կատարած Օլիվյե Ժիրուին բաժին հասավ «Բրոնզե խաղակոշիկը»:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 25-րդ րոպեից Պորտուգալիայի հավաքականը խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.