Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող խաղում ֆրանսիացիներն ունեն նկատելի առավելություն, որը չեն կարողանում վերածել գոլի: 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղադաշտը լքելիս չզսպեց արցունքները: Ընդմիջում է:
Եվրո-2016, եզրափակիչ
Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 0:0 (առաջին խաղակես)
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի