23:48 10 հուլիսի, 2016Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող խաղում ֆրանսիացիներն ունեն նկատելի առավելություն, որը չեն կարողանում վերածել գոլի: 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղադաշտը լքելիս չզսպեց արցունքները: Ընդմիջում է:
Եվրո-2016, եզրափակիչ
Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 0:0 (առաջին խաղակես)
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.