23:25  ,  10 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուն չկարողացավ շարունակել եզրափակիչ խաղը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ շարունակել ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող հանդիպման 9-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք ստացավ Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով: Ռոնալդուն վերադարձավ խաղադաշտ եւ խաղում էր ցավերով, սակայն քիչ անց դարձյալ ստիպված էր լքել խաղադաշտը՝ չկարողանալով զսպել արցունքները: 25-րդ րոպեին նրան փոխարինեց պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման:

Ընթանում է առաջին խաղակեսը: Ֆրանսիացիներն ունեն առավելություն, բայց հաշիվը չի բացվել:

Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում Ռոնալդուն 9-րդ գոլն էր խփել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Եզրափակիչում աչքի ընկնելու դեպքում նա կդառնար Եվրոների պատմության լավագույն ռմբարկուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով