Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղից առաջ Անտուան Գրիզմանն ունի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու իրական շանսեր, հայտնում է Goal.com-ը:
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվողին դա անել խանգարել կարող է միայն նրա հայրենակից Դիմիտրի Պայետը: Այժմ Գրիզմանն ունի 41 միավոր, իսկ «Վեստ Հեմի» կիսապաշտպանը՝ 34: Գրիզմանին շրջանցելու համար Պայետը պետք է եզրափակիչում դառնա դուբլի հեղինակ, կամ գոլ խփի եւ կատարի գոլային փոխանցում, իսկ նրա թիմակիցն արդյունավետությամբ աչքի չընկնի:
Այդ ցուցանիշով երրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը, որն ունի 33 միավոր: Եզրափակիչի մասնակիցներից առաջատարներին մոտ են պորտուգալացիներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Նանին եւ ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն, որոնք հավաքել են 27-ական միավոր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Նախորդ 6 խաղերում Գրիզմանը խփել է 6 գոլ եւ վստահորեն գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի