Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ. Գրիզմանի գլխավոր մրցակիցը Պայետն է

20:33   10 հուլիսի, 2016

Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղից առաջ Անտուան Գրիզմանն ունի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու իրական շանսեր, հայտնում է Goal.com-ը:

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվողին դա անել խանգարել կարող է միայն նրա հայրենակից Դիմիտրի Պայետը: Այժմ Գրիզմանն ունի 41 միավոր, իսկ «Վեստ Հեմի» կիսապաշտպանը՝ 34: Գրիզմանին շրջանցելու համար Պայետը պետք է եզրափակիչում դառնա դուբլի հեղինակ, կամ գոլ խփի եւ կատարի գոլային փոխանցում, իսկ նրա թիմակիցն արդյունավետությամբ աչքի չընկնի:

Այդ ցուցանիշով երրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը, որն ունի 33 միավոր: Եզրափակիչի մասնակիցներից առաջատարներին մոտ են պորտուգալացիներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Նանին եւ ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն, որոնք հավաքել են 27-ական միավոր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Նախորդ 6 խաղերում Գրիզմանը խփել է 6 գոլ եւ վստահորեն գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.