Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային պայքարից դուրս թողած Ֆրանսիան ու Պորտուգալիայի հավաքականը:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում ֆրանսիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանել է 2.1 գործակից: Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ ոչ ոքին՝ 2.88:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի