Բուքմեյքերների ֆավորիտը՝ Եվրո-2016-ի եզրափակիչում

09:45   10 հուլիսի, 2016

Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային պայքարից դուրս թողած Ֆրանսիան ու Պորտուգալիայի հավաքականը:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում ֆրանսիացիներին, որոնց հաղթանակի համար սահմանել է 2.1 գործակից: Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ ոչ ոքին՝ 2.88:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։