Եվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչից առաջ վիճակագիրները ներկայացրել են պորտուգալացիների սարսափելի վատ տվյալները Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղերում:
Պորտուգալիայի հավաքականը պարտություն է կրել Ֆրանսիայի դեմ նախորդ տասը հանդիպումներում: Նախորդ անգամ պորտուգալացիները Ֆրանսիային հաղթել են 1975թ. ապրիլին: Ընկերական խաղում Պորտուգալիան առավելության է հասել 2:0 հաշվով:
Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականում 13 տարվա կարիերայի ընթացքում երբեք գոլ չի խփել եվրոպական առաջատարներին՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի Իտալիայի եւ Անգլիայի հավաքականներին:
Եվրո-2004-ի արծաթե մեդալակիր Պորտուգալիան հուլիսի 10-ին երկրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Նախորդ երկու դեպքում Ֆրանսիան նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի