20:39 9 հուլիսի, 2016Եվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչից առաջ վիճակագիրները ներկայացրել են պորտուգալացիների սարսափելի վատ տվյալները Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղերում:
Պորտուգալիայի հավաքականը պարտություն է կրել Ֆրանսիայի դեմ նախորդ տասը հանդիպումներում: Նախորդ անգամ պորտուգալացիները Ֆրանսիային հաղթել են 1975թ. ապրիլին: Ընկերական խաղում Պորտուգալիան առավելության է հասել 2:0 հաշվով:
Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականում 13 տարվա կարիերայի ընթացքում երբեք գոլ չի խփել եվրոպական առաջատարներին՝ Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի Իտալիայի եւ Անգլիայի հավաքականներին:
Եվրո-2004-ի արծաթե մեդալակիր Պորտուգալիան հուլիսի 10-ին երկրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
Ֆրանսիայի հավաքականը երրորդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Նախորդ երկու դեպքում Ֆրանսիան նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.