Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն Եվրո-2016-ի եզրափակիչում նախապատվությունը տալիս է Պորտուգալիայի հավաքականին: Մրցակիցը Ֆրանսիայի թիմն է:
«Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Երկու թիմերի համար էլ ծանր կլինի: Ֆրանսիան ունի ուժեղ հարձակում, սակայն պաշտպանության խնդիրները շատ են: Պորտուգալիան գործում է կոմպակտ: Այն հիշեցնում է Անտոնիո Կոնտեի Իտալիան: Պորտուգալիան առջեւում ունի խաղացողներ, որոնք կարող են ամբողջովին փոխել խաղի ընթացքը:
Ֆրանսիան մրցաշարի կազմակերպիչն է եւ թղթի վրա ֆավորտ է, բայց կարծում եմ՝ Պորտուգալիան ավելի լավ մարզավիճակում է: Նրանք գիտեն՝ ինչպես սպասել եւ պատժել Ֆրանսիային»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հուլիսի 10-ին կայանալիք Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի