10:40 9 հուլիսի, 2016Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն Եվրո-2016-ի եզրափակիչում նախապատվությունը տալիս է Պորտուգալիայի հավաքականին: Մրցակիցը Ֆրանսիայի թիմն է:
«Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Երկու թիմերի համար էլ ծանր կլինի: Ֆրանսիան ունի ուժեղ հարձակում, սակայն պաշտպանության խնդիրները շատ են: Պորտուգալիան գործում է կոմպակտ: Այն հիշեցնում է Անտոնիո Կոնտեի Իտալիան: Պորտուգալիան առջեւում ունի խաղացողներ, որոնք կարող են ամբողջովին փոխել խաղի ընթացքը:
Ֆրանսիան մրցաշարի կազմակերպիչն է եւ թղթի վրա ֆավորտ է, բայց կարծում եմ՝ Պորտուգալիան ավելի լավ մարզավիճակում է: Նրանք գիտեն՝ ինչպես սպասել եւ պատժել Ֆրանսիային»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հուլիսի 10-ին կայանալիք Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.