12:31  ,  8 հուլիսի, 2016

Եվրո-2016. Մարկ Կլատենբուրգը՝ եզրափակիչի մրցավար

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

41-ամյա անգլիացին Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի եզրափակիչը սպասարկելու գլխավոր թեկնածուն էր, եւ դրան կարող էր խանգարել միայն Ուելսի հավաքականի՝ եզրափակիչում հատնվելը: Բանն այն է, որ Մեծ Բրիտանիան ներկայացնող թիմի մասնակցությամբ եզրափակիչում բրիտանացի մրցավարի նշանակումը կարող էր սկանդալի առիթ դառնալ: Եթե ուելսցիները կիսաեզրափակիչում հաղթեին Պորտուգալաիայի հավաքականին, եզրափակիչը սպասարկելու էր հունգարացի Վիկտոր Կաշաին:

Այս մրցաշրջանում Մարկ Կլատենբուրգը սպասարկել է Չեմպիոնների լիգայի եւ Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղերը:

Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով