12:31 8 հուլիսի, 2016Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
41-ամյա անգլիացին Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի եզրափակիչը սպասարկելու գլխավոր թեկնածուն էր, եւ դրան կարող էր խանգարել միայն Ուելսի հավաքականի՝ եզրափակիչում հատնվելը: Բանն այն է, որ Մեծ Բրիտանիան ներկայացնող թիմի մասնակցությամբ եզրափակիչում բրիտանացի մրցավարի նշանակումը կարող էր սկանդալի առիթ դառնալ: Եթե ուելսցիները կիսաեզրափակիչում հաղթեին Պորտուգալաիայի հավաքականին, եզրափակիչը սպասարկելու էր հունգարացի Վիկտոր Կաշաին:
Այս մրցաշրջանում Մարկ Կլատենբուրգը սպասարկել է Չեմպիոնների լիգայի եւ Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղերը:
Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.