16:14  ,  8 հուլիսի, 2016

Նոյեր. Գերմանիան Ֆրանսիայից լավը չէր

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում ֆրանսիացիներից կրած պարտությունը:

«Կիսաեզրափակիչում պարտվելուց ավելի վատ բան չի կարող լինել: Չեմ ցանկանում ասել, որ մենք Ֆրանսիայից լավն էինք, բայց 0:2-ն անարդարացի արդյունք է: Իհարկե, մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը որոշիչ պահ էր այս խաղում, սակայն մենք ամբողջ խաղակես ունեինք առջեւում: Գերմանիայի հավաքականի համար սա լավ մրցաշար էր»,- Նոյերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին, որը հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցի պորտուգալացիների հետ:

Լուսանկարը՝ Գերմանիա - Ֆրանսիա խաղից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով