16:14 8 հուլիսի, 2016Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում ֆրանսիացիներից կրած պարտությունը:
«Կիսաեզրափակիչում պարտվելուց ավելի վատ բան չի կարող լինել: Չեմ ցանկանում ասել, որ մենք Ֆրանսիայից լավն էինք, բայց 0:2-ն անարդարացի արդյունք է: Իհարկե, մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը որոշիչ պահ էր այս խաղում, սակայն մենք ամբողջ խաղակես ունեինք առջեւում: Գերմանիայի հավաքականի համար սա լավ մրցաշար էր»,- Նոյերի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին, որը հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցի պորտուգալացիների հետ:
Լուսանկարը՝ Գերմանիա - Ֆրանսիա խաղից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.