12:10  ,  8 հուլիսի, 2016

Դիդյե Դեշամ. Հպարտ եմ ու երջանիկ

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո պատմել է տպավորությունների մասին:

«Լի եմ հպարտությամբ ու ուրախությամբ: Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Մենք դժվար հանդիպում անցկացրինք բարդ մրցակցի հետ, որը բարդ դրության մեջ էր գցել մեզ: Ինչ էլ որ լինի, մենք եզրափակիչում ենք: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Ինչ վերաբերում է խաղին, ապա առաջին խաղակեսում գնդակը Գերմանիայի մոտ էր, իսկ ընդմիջումից հետո մենք էինք վերահսկում այն: Պետք չէ մոռանալ, որ խաղում էինք աշխարհի լավագույն հավաքականի հետ»,- Դեշամի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլի շնորհիվ ֆրանսիացիները 2:0 հաշվով հաղթեցին կիսաեզրափակիչում, իսկ հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, որին հաղթել են նախորդ 10 խաղերում՝ չպարտվելով 41 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս