10:14  ,  8 հուլիսի, 2016

Պորտուգալիայի հավաքականը պարտվել է ֆրանսիացիների դեմ նախորդ 10 խաղերում, չի հաղթել 41 տարի

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը շատ անհաջող վիճակագրություն ունի Եվրո-2016-ի եզրափակիչում իր մրցակից Ֆրանսիայի թիմի հետ վերջին խաղերում, գրում է Opta-ն:

2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում:

Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով