10:14 8 հուլիսի, 2016Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը շատ անհաջող վիճակագրություն ունի Եվրո-2016-ի եզրափակիչում իր մրցակից Ֆրանսիայի թիմի հետ վերջին խաղերում, գրում է Opta-ն:
2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում:
Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.