Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը շատ անհաջող վիճակագրություն ունի Եվրո-2016-ի եզրափակիչում իր մրցակից Ֆրանսիայի թիմի հետ վերջին խաղերում, գրում է Opta-ն:
2 ազգային թիմերի միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի սեպտեմբերի 4-ին, երբ պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել են տնային ընկերական խաղում:
Պորտուգալիայի հավաքականը նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել է 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի