09:33  ,  8 հուլիսի, 2016

Շվայնշտայգերը՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ

Գերմանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, մասնակցելով ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչին, դարձավ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, գրում է Goal.com-ը:

Դա 31-ամյա գերմանացու 38-րդ խաղն էր Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Շվայնշտայգերը գերազանցեց իր հայրենակից Միրոսլավ Կլոզեի ռեկորդը: Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 37 խաղ է անցկացրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում են գերմանացի Մատիաս Զամերը եւ իտալացի Պաոլո Մալդինին՝ 36-ական հանդիպում:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին, որը հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցի պորտուգալացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով