09:33 8 հուլիսի, 2016Գերմանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, մասնակցելով ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչին, դարձավ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, գրում է Goal.com-ը:
Դա 31-ամյա գերմանացու 38-րդ խաղն էր Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Շվայնշտայգերը գերազանցեց իր հայրենակից Միրոսլավ Կլոզեի ռեկորդը: Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 37 խաղ է անցկացրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում են գերմանացի Մատիաս Զամերը եւ իտալացի Պաոլո Մալդինին՝ 36-ական հանդիպում:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին, որը հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում կմրցի պորտուգալացիների հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.