01:03  ,  8 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Ֆրանսիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Ֆրանսիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթեցին 2:0 հաշվով եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականին:

Գրիզմանը Եվրո-2016-ում գոլերի քանակը հասցրեց 6-ի եւ միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս