01:03 8 հուլիսի, 2016Ֆրանսիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթեցին 2:0 հաշվով եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականին:
Գրիզմանը Եվրո-2016-ում գոլերի քանակը հասցրեց 6-ի եւ միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.