Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի երկրորդ խաղից առաջ Ֆրանսիայի հավաքականի 47-ամյա գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ֆավորիտ է համարել գերմանացիներին:
«Գերմանիայի հավաքականը միշտ ձգտում է իր պայմանները թելադրել մրցակիցներին, ձգտում է վերահսկել գնդակը: Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ընդամենը պաշտպանվել եւ սպասել հակագրոհի հնարավորության:
Մենք պետք է խաղանք մեր ֆուտբոլը եւ առավելագույն օգտագործել մեր ուժեղ կողմերը: Գերմանիան աշխարհի չեմպիոնն է եւ Եվրո-2016-ի հինգ հանդիպումներում շատ լավ տպավորություն է թողել:
Գերմանիայի թիմի ուժն այն է, որ գոլ բաց չի թողնում եւ մշտապես գրոհում է: Իտալիայի դեմ խաղում երեւում էր, թե ինչքան արագ են նրանք վերադասավորվում գնդակ կորցնելուց հետո եւ վերադառնում սեփական կիսադաշտ:
Մենք ունենք երկրպագուների աջակցության կարիքը: Սահուն չէր մեր ընթացքը մինչեւ կիսաեզրափակիչ, բայց խաղացողներն արել են հնարավոր ամեն ինչ այս կետին հասնելու համար:
Այժմ մեզ սպասվում է բացարձակ այլ փորձութուն: Գերմանիան ունի լավագույն հավաքականն այս մրցաշարում: Եթե արժանի պայքար մղենք, ապա կմտնենք պատմության մեջ»,- Դիդյե Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հուլիսի 7-ին Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայանալի Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում