11:41  ,  7 հուլիսի, 2016

Ռոնալդու. Պորտուգալիայի հավաքականը միայն Կրիշտիանուն չէ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի՝ Ուելսի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում:

«Միշտ երազել եմ Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթել մեծ մրցաշարում: Հունաստանի դեմ 2004-ին կայացած եզրափակիչում ես 18 տարեկան երիտասարդ էի: Այժմ ես փորձառու եմ եւ շատ բանի եմ հասել ֆուտբոլում: Վստահ եմ իմ ու հավաքականի վրա: Կարծում եմ՝ մենք արժանի էինք այս եզրափակիչին:

Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք իրականացնել մեր երազանքը: Ունենք հրաշալի թիմ: Պորտուգալիայի հավաքականը միայն Կրիշտիանուն չէ: Մեր խաղացողներից շատերն են գոլ խփել այս առաջնությունում:

Խաղից հետո Բեյլի հետ հանգիստ զրուցեցինք, բայց շատ բան չեմ պատմի զրույցից: Ես նրան շնորհավորեցի այս մրցաշարում շքեղ խաղի համար: Ուելսը զարմացրեց ամբողջ աշխարհին: Նրանք կեցցեն: Գարեթը թիմին տանում էր դեպի հաջողությունը»,- 31-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած խաղում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի ռեկորդը: Պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ հուլիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցեն Գերմանիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով