00:57  ,  7 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուն՝ Պորտուգալիա - Ուելս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Ուելսի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիոնում կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ 50-րդ րոպեին բացեց հաշիվը: 31-ամյա Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար հարձակվող Միշել Պլատինիի ռեկորդը:

Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ հուլիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցեն Գերմանիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով