00:57 7 հուլիսի, 2016Ուելսի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Լիոնում կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ 50-րդ րոպեին բացեց հաշիվը: 31-ամյա Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ կրկնեց ֆրանսիացի լեգենդար հարձակվող Միշել Պլատինիի ռեկորդը:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ հուլիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցեն Գերմանիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.