Պորտուգալիա - Ուելս դիմակայությունը միայն Ռոնալդուի եւ Բեյլի միջեւ չէ, ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղից առաջ:
«Կա անցյալ, որը նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, բայց մենք ցանկանում ենք գրել մեր պատմությունը: Դրա ճանապարհին վաղը սպասվում է պայքար շատ ուժեղ մրցակցի հետ: Բարդ կլինի, բայց մեր կարգը բարձր է եւ թույլ կտա լուծել այդ խնդիրը: Ուելսն ունի տեխնիկապես հզոր թիմ, որը ֆուտբոլի բրիտանական դպրոցի գերազանց օրինակ է:
Ուելսը հրաշալի է խաղում այս մրցաշարում: Նրանք դուրս են եկել ամենաբարդ խմբերից մեկից, քառորդ եզրափակիչում հաղթեցին Բելգիային՝ 3:1: Կարծում եմ՝ Քրիս Քոուլմանն իր խաղացողներին չի ասում, որ ֆավորիտը Պորտուգալիան է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ուելսի հավաքականը B խմբում հետ էր թողել Անգլիայի, Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականներին: 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Իռլանդիային:
Պորտուգալիա - Ուելս հանդիպումը հուլիսի 6-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի