00:40 6 հուլիսի, 2016Պորտուգալիա - Ուելս դիմակայությունը միայն Ռոնալդուի եւ Բեյլի միջեւ չէ, ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղից առաջ:
«Կա անցյալ, որը նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, բայց մենք ցանկանում ենք գրել մեր պատմությունը: Դրա ճանապարհին վաղը սպասվում է պայքար շատ ուժեղ մրցակցի հետ: Բարդ կլինի, բայց մեր կարգը բարձր է եւ թույլ կտա լուծել այդ խնդիրը: Ուելսն ունի տեխնիկապես հզոր թիմ, որը ֆուտբոլի բրիտանական դպրոցի գերազանց օրինակ է:
Ուելսը հրաշալի է խաղում այս մրցաշարում: Նրանք դուրս են եկել ամենաբարդ խմբերից մեկից, քառորդ եզրափակիչում հաղթեցին Բելգիային՝ 3:1: Կարծում եմ՝ Քրիս Քոուլմանն իր խաղացողներին չի ասում, որ ֆավորիտը Պորտուգալիան է»,- Սանտուշի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ուելսի հավաքականը B խմբում հետ էր թողել Անգլիայի, Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականներին: 1/8 եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Իռլանդիային:
Պորտուգալիա - Ուելս հանդիպումը հուլիսի 6-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.