Եվրո-2016-ում հուլիսի 6-7-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Ուելս եւ Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումները:
Պորտուգալիայի հավաքականին դեղին քարտերի պատճառով չի օգնի Վիլիամ Կարվալյուն: Հարցականի տակ է վնասվածք ունեցող Պեպեի մասնակցությունը: Քառորդ եզրափակիչից հետո նա չի մարզվել թիմի ընդհանուր խմբում:
Ուելսի հավաքականում որակազրկված են Բեն Դեւիսն ու Աարոն Ռեմսին:
Գերմանիայի հավաքականին որակազրկման պատճառով չի կարողանա օգնել Մատս Հումելսը, վնասվածքի պատճառով՝ Մարիո Գոմեսը: Վնասվածքներ ունեն եւ առայժմ հաստատված չէ Բաստիան Շվայնշտայգերի ու Սամի Խեդիրայի մասնակցությունը:
Ֆրանսիայի հավաքականը կորուստներ չունի: Որակազրկումներից հետո կազմ կվերադառնան Ն՝Գոլո Կանտեն ու Ադիլ Ռամին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի