19:14 5 հուլիսի, 2016Եվրո-2016-ում հուլիսի 6-7-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Ուելս եւ Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումները:
Պորտուգալիայի հավաքականին դեղին քարտերի պատճառով չի օգնի Վիլիամ Կարվալյուն: Հարցականի տակ է վնասվածք ունեցող Պեպեի մասնակցությունը: Քառորդ եզրափակիչից հետո նա չի մարզվել թիմի ընդհանուր խմբում:
Ուելսի հավաքականում որակազրկված են Բեն Դեւիսն ու Աարոն Ռեմսին:
Գերմանիայի հավաքականին որակազրկման պատճառով չի կարողանա օգնել Մատս Հումելսը, վնասվածքի պատճառով՝ Մարիո Գոմեսը: Վնասվածքներ ունեն եւ առայժմ հաստատված չէ Բաստիան Շվայնշտայգերի ու Սամի Խեդիրայի մասնակցությունը:
Ֆրանսիայի հավաքականը կորուստներ չունի: Որակազրկումներից հետո կազմ կվերադառնան Ն՝Գոլո Կանտեն ու Ադիլ Ռամին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.