15:12  ,  5 հուլիսի, 2016

Բեյլ. Կրոսն ասում էր, որ Եվրո-2016-ում անցկացնելու ենք 3 խաղ

Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը պատմել է, որ Մադրիդի «Ռեալում» իր գերմանացի ակումբակից Տոնի Կրոսը չի հավատացել ուելսցիների հաջող խաղին Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Հիշում եմ, թե ինչպես էր Կրոսն ասում, որ Եվրո-2016-ում մենք ունենալու ենք միայն 3 խաղ: Այդ պատճառով վատ չէր լինի նրան հանդիպել եզրափակիչում:

Երբ մենք 100-րդն էինք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ հաճախ պարտվում էինք, մեզ ասում էին, որ 2 շաբաթվա փոխարեն կարող են հանգստանալ 9 շաբաթ: Հիմա մեծ պատիվ է մասնակցել այսպիսի մրցաշարի եւ լինել հավաքականի մի մասնիկը:  

Մենք գերազանցեցինք երկրպագուների սպասելիքները: Մենք շարունակում ենք հավատալ ավելիին: Բոլորը հիշում են Դանիայի ու Հունաստանի հաջողությունները: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող դառնալ չեմպիոն: Որակավորման փուլում մենք աճել ենք որպես թիմ, իսկ Եվրոպայի առաջնությունում ավելի ուժեղացանք»,- «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Ուելս խաղը կկայանա հուլիսի 6-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականները կվիճարկեն հուլիսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս